Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի |news.am|

news.am: Ուկրաինան կօգնի կայունացնել իրավիճակը Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո. Ուկրաինական հացահատիկը կմատակարարվի Սիրիայի քաղաքացիներին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թելեգրամյան իր ալիքում, փոխանցում է РБК-Украина-ն։

Նշվում է, որ Զելենսկին Սիրիայի հարցով հանդիպում է անցկացրել։ Նա լսել է Սիրիա այցի վերաբերյալ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի և Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Վիտալի Կովալի զեկույցը։ Քննարկել են Դամասկոսում բանակցությունների արդյունքները, անվտանգության և տնտեսական հեռանկարները։

 

«Ուկրաինան կօգնի Սիրիայում կայունացմանն ուղղված բոլոր ջանքերին: Սիրիական վարչակազմի և բոլոր գործընկերների հետ, ովքեր պատրաստ են աջակցելու, կստեղծենք «Հացահատիկ Ուկրաինայից» ծրագիրը համագործակցության համար»,- նշել է նախագահը։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան կապեր է պահպանելու եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ՝ ապահովելու համար, որ Սիրիային աջակցությունն առավելագույնս ուժեղ լինի։

«Մերձավոր Արևելքում ավելի շատ կայունություն նշանակում է ավելի շատ խաղաղություն և առևտուր բոլոր գործընկերների համար»,-ասել է նա։

Ավելի ուշ իր ելույթում նա նշել է, որ Սիրիան այս տարի կարող է դառնալ Ուկրաինայի գործընկերը։

«Մենք պատրաստվում ենք վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ և փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հետախուզությանն այս շփումների անվտանգության համար հիմքեր ստեղծելու համար։ Այցի արդյունքում մենք միաժամանակ կավելացնենք առևտուրը Լիբանանի հետ. այժմ այս երկրի հետ միայն 400 միլիոն դոլարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանում ունենք, և մտադիր ենք առնվազն կրկնապատկել այն»,-հայտարարել է Զելենսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.