ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի իր էջում գրառում է կատարել՝ ցավակցելով ԱՄՆ կառավարությանը՝ Նոր Օռլեանում տեղի ունեցածի համար։
«Մենք վշտացած ենք տեղեկանալ Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։
Դատապարտում ենք բռնության նման անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին, նրանց մտերիմներին և ԱՄՆ կառավարությանը», – նշված է հայտարարությունում։