Հոլիվուդի մի մասը կտարհանվի․ Կալիֆոռնիայում հրդեհը շարունակում է տարածվել |factor.am|

factor.am: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը Հոլիվուդի մերձակա շրջանների բնակիչների տարհանման հրաման է տվել, հայտնում է Reuters-ը։

Ավելի քան 100 հազար մարդ ստիպված է լքել տները։ Տարհանման ենթակա տարածքները ներառում են Հոլիվուդի Փառքի ծառուղին և Dolby Theatre-ը, որտեղ մարտի 3-ին նախատեսված է «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը:

Հրդեհների պատճառով մրցանակի հավակնորդների անունների հրապարակումն արդեն իսկ հետաձգվել է երկու օրով, նշում է գործակալությունը։ The Washington Post-ը հայտնում է, որ հրդեհի զոհերի թիվը հասել է 5-ի։ Բարձրակարգ Փելիսեյդ թաղամասում հրդեհը հասել է 63,9 քառակուսի կիլոմետրի: Հայտնի են ևս չորս վայրեր, որտեղ տարածվում է կրակը։

Վերջին տվյալներով՝ Լոս Անջելեսում անտառային հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 1000 շենք։

Դրանց թվում է դերասանուհի Փերիս Հիլթոնի տունը, ինչի մասին նա հայտնել է սոցցանցերում։

Հունվարի 7-ին անտառային հրդեհները տարածվել են Հարավային Կալիֆոռնիայում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նահանգում աղետի դրություն է հայտարարել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.