Լոս Անջելեսի շրջակայքում հինգ ակտիվ անտառային հրդեհների օջախներ կան. հրդեհն աստիճանաբար նահանջում է, բայց իրավիճակը մտահոգիչ է |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:Կանխատեսումներ անող ամերիկյան մասնավոր AccuWeather ընկերությունը գնահատել է Կալիֆոռնիայի անտառային հրդեհների վնասը և տնտեսական կորուստները: Սա պատմության մեջ առավել մեծ վնաս հասցրած հրդեհներից է: Այս պահին վնասը կազմում է ավելի քան 50 միլիարդ դոլար:

J.P. Morgan ընկերության գնահատականով՝ ապահովագրված կորուստները կարող են կազմել մոտ 10 միլիարդ դոլար, որոնք հիմնականում կապված են տան սեփականատերերի ծախսերի հետ:

Անշարժ գույքի խորհրդատու CoreLogic-ն էլ գնահատում է, որ ավելի քան 456 հազար տներ են գտնվում վտանգի տակ գտնվող վայրերում, որոնց վերակառուցման ծախսերը կազմում են մոտ 300 միլիարդ դոլար:

Ըստ Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի՝ հրշեջները պայքարում են Լոս Անջելեսի շրջակայքում հինգ ակտիվ անտառային հրդեհների դեմ՝ Փալիսադես, Իտոն, Հերսթ, Լիդիա և Սանսեթ հրդեհները, ընդ որում՝ Փալիսադեսն ու Իտոնը ամենախոշոր բնական աղետներն են:

Իր վերջին զեկույցում գերատեսչությունը հայտնել է, որ հրդեհներն այրել են ավելի քան 11750 հեկտար հողատարածք:

Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակն իր հերթին հաղորդել է, որ հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 200 հազարի, իսկ Ջրային վարչությունը նշել է, որ ավելի քան 95 հազար տուն մնացել է առանց ջրի: Հանրային աշխատանքների վարչության տնօրենը զգուշացրել է, որ այրված շենքերի աղբի և բեկորների մեծ մասը վտանգավոր է, քանի որ դրանք թունավոր են:

Ավելի ուշ Լոս Անջելեսի պաշտոնյաները տեղեկացրեցին, որ հրդեհն աստիճանաբար նահանջում է՝ ընդհանուր առմամբ 15 հեկտարից հասնելով 11 հեկտարի:

Եղանակի ազգային ծառայությունը, սակայն, շարունակում է նախազգուշացնել, որ ցածր խոնավության, ուժեղ քամիների և բարձր ջերմաստիճանի պատճառով հրդեհների վտանգը պահպանվում է:

Լոս Անջելեսի իշխանությունները նախնական տվյալներ են տրամադրում հրդեհների հետևանքների մասին։ Այն ոչնչացրել է մոտ 2000 տուն, ձեռնարկություն և այլ կառույցներ Փալիսադես և Իտոն շրջաններում: Սպասվում է, որ այդ թիիվը կարող է աճել: Այս պահին առկա է տեղեկություն հինգ զոհի մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.