Հարթավան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են «UAZ» (վարորդ` Գ. Գ., ծնված 1957 թ․), «Mitsubishi» (վարորդ՝ Ն․ Ղ․, ծնված 1990 թ․), «VAZ» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1969 թ․), «Chevrolet» (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1990 թ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «MAN» մակնիշի բեռնատարի վարորդը դուրս է բերվել և տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «UAZ», «Mitsubishi», «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ․ Կ․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.