factor.am: Վրաստանում նախկին նախագահ, ներկայում ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժման» անդամ Արթուր Մկոյանը ձերբակալվել է Ախալքալաքում։ Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է քաղաքական դրդապատճառներով հետապնդման վարկածն ու հայտարարել, թե Մկոյանը կրակ է բացել ոստիկանական մեքենայի վրա, գրում է Վզգլյադը։
Տեղեկացվում է, թե Մկոյանը սեփական ավտոմեքենայից կրակ է բացել ոստիկանների վրա, ինչից հետո դիմել է փախուստի։
Նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Սաակաշվիլիի կուսակցությունում Մկոյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում են որակել։