Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ խնդիրը. Ֆրանսիայի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի իր գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, նշվում է, որ նախարարները կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին քննարկումները: Հանդիպման շրջանակում Ժան-Իվ Լը Դրիանը կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը՝ կարգավորելու հակամարտությունը բանակցային ճանապարհով:

Զրուցակիցները կանդրադառնան նաև հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամական հարաբերություններին, տարբեր՝ այդ թվում և հումանիտար, գիտության ու մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակությանն ու խորացմանն առնչվող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.