Մեծ Բրիտանիան կարող Է լիովին հրաժարվել Եվրամիությունից դուրս գալուց՝ դրա հետաձգման վերաբերյալ ԵՄ-ի գագաթնաժողովի որոշման շրջանակում: Այդ մասին ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Գագաթնաժողովը որոշում ընդունեց Brexit-ի ամսաթիվը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 31-ը եւ իրադրությունը միջանկյալ ռեժիմով քննարկել Եվրամիության՝ հունիսին կայանալիք հերթական գագաթնաժողովում:
«ԵՄ-ի գագաթնաժողովը Մեծ Բրիտանիային ճկուն հետաձգում տրամադրեց մինչեւ հոկտեմբերի 31-ը, մինչ այդ Մեծ Բրիտանիան դեռ վեց ամիս ունի: Դա բավարար ժամանակ Է , որի ընթացքում նա կարող Է վավերացնել դուրս գալու համաձայնագիրը, այդ դեպքում հետաձգումն ինքնաբերաբար կավարտվի (եւ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա կազմակերպված ռեժիմով): Բայց նա կարող Է նաեւ լիովին վերանայել դուրս գալու որոշումը եւ հետ կանչել Brexit-ի վերաբերյալ ծանուցումը: Եթե նա չվավերացնի դուրս գալու համաձայնագիրը, այդժամ մեզ սպասում Է «կոշտ» Brexit առանց գործարքի»,- հայտարարել Է նա: