Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասում (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք): Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ 

  • «արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել,
  • չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար, 
  • սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող սեղանները պատրաստված չեն եղել օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից, 
  • սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար»,-նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.