596 մլն դրամ նվիրատվություն՝ համայնքային պաշտոնյաներին

2023 թվականին Հայաստանի մարզային համայնքների 20 պաշտոնյա՝ ընդհանուր 596 մլն դրամի 31 նվիրատվություն է ստացել 30 նվիրատուներից: «Ինֆոքոմը» նույնականացրել է 30 նվիրատուներից 18-ին և գտել նրանց կապը պաշտոնյաների հետ։

«Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։

Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:

2023 թվականին Հայաստանի մարզային համայնքների 20 պաշտոնյա՝ ընդհանուր 596 մլն դրամի 31 նվիրատվություն է ստացել 30 նվիրատուներից: «Ինֆոքոմը» նույնականացրել է 30 նվիրատուներից 18-ին և գտել նրանց կապը պաշտոնյաների հետ։

«Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։

Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:

Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները պաշտոնյաները ստացել են քույրերից և եղբայրներից՝ 324 մլն դրամ։ Նրանցից հետո ամենախոշոր նվիրատուները ծնողներն են՝ շուրջ 120 մլն դրամ։ Մոտ 33.4 մլն դրամի նվիրատվություններ պաշտոնյաները ստացել են անձանից, ում հետ ունեցած կապը պարզել չի հաջողվել:

Ամենամեծ չափով նվիրատվությունը՝ 305 մլն 688 հազար դրամ, ստացել է Աշտարակ համայնքի ավագանու անդամ Գնել Սուքիասյանը։ Նվիրատուն եղբայրն է՝ Տիգրան Սուքիասյանը։ Տիգրան Սուքիասյանը եղբոր հետ համատեղ չի բնակվում, հետևաբար եղբայրը ընտանիքի անդամի հայտարարագիր չի ներկայացնում, ուստի  հնարավոր չէ պարզել, թե որտեղից է գոյացել նշված գումարը։ 

Եղբոր կատարած նվիրատվությունները եղել են Գնել Սուքիասյանի հայտարարագրած միակ եկամուտը։ Ավելին՝ նախորդ տարիներին ևս նա եկամուտ չի հայտարարագրել։ Բացի այդ՝ Գնել Սուքիասյանի հայտարարագրերում կան բազմաթիվ անհամապատասխանություններ՝ այդ թվում այն, որ նրա հայտարարագրած դրամական միջոցներն ու եկամուտը չեն հիմնավորում այն ծախսերը, որոնք նա կատարել է։ 

Գնել Սուքիասյանին հարցրել էինք, թե ինչ նպատակով է ստացել այդ նվիրատվությունները և ինչպես կպարզաբանի հայտարարագրում տեղ գտած անհամապատասխանությունները։ Նա չպատասխանեց հարցերին, միայն նշելով, որ ոչ մի նվիրատվություն չի ստացել։

Աբովյան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Մովսիսյանը 98 մլն դրամ է նվիրատվություն է ստացել հորից՝  Գառնիկ Մովսիսյանից։ Արթուր Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոր՝ իրեն կատարած նվիրատվությունը նա օգտագործել է հողատարածքներ գնելու նպատակով, իսկ հայրն այդ գումարը վարկ է վերցրել։  Վերջինս նույնպես հայտարարատու չէ, քանի որ որդու հետ համատեղ չի բնակվում։ Գառնիկ Մովսիսյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենն է 2022 թվականից։ Նա նաև «Սամսար» և «Աժնարեկ» ՍՊ ընկերությունների 100 տոկոս բաժնետեր է։

Երրորդ ամենախոշոր նվիրատվություն ստացած պաշտոնյան Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն է։ Նա 43 մլն դրամ նվիրատվություն է ստացել իր հորաքրոջ տղայից՝ Արմեն Եղյայանից, ինչպես նաև 10 մլն դրամ հորից՝ Մնացական Սարգսյանից։ Ըստ Գարիկ Սարգսյանի, նա իր հարազատներից ստացած գումարով ձեռք է բերել հասարակական նշանակության 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը։ Այս թեմայի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Ինֆոքոմում» հրապարակված հոդվածում:

Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։  2023 թվականին 31 նվիրատուներից միայն 6-ն են եղել հայտարարատու։ Մենք ուսումնասիրել ենք պաշտոնյաներին նվիրատվություն կատարած անձանց հայտարարագրերը և պարզել, որ հայտարարատու 5 նվիրատուներից 3-ը չեն հայտարարագրել կատարած նվիրատվությունը։ 

Իջևան համայնքի ավագանու անդամ Վահան Ղազումյանը 5․5 մլն դրամի նվիրատվություն է ստացել քրոջից և մորից։ Ոչ մայրը, ոչ քույրը չեն հայտարարագրել իրենց կատարած նվիրատվությունները։

Պաշտոնյաներից մեկն էլ նվիրատվություն է ստացել արտասահմանյան մի ընկերությունից․ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը 2023 թվականին 19,5 մլն դրամ է ստացել Twins Buick Gmc-ից, որը ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքով զբաղվով ընկերություն է։ Թե ինչու է ամերիկյան մի ընկերություն նվիրատվություն արել, փորձեցինք ճշտել հենց համայնքապետից։ Համայնքապետի արձակուրդում գտնվելու պատճառով՝ մեր հարցերին պատասխանեց Թալինի համայնքապետի ներկայացուցիչ Էդգար Խաչատրյանը, ըստ որի՝ Twins Buick Gmc ընկերության հիմնադիր տնօրենը Տիգրան Սաֆարյանն է, Տավրոս Սափեյանի մտերիմ ընկերը, որ արմատներով Թալինցի է, և այժմ բնակվում է ԱՄՆ-ում։

«Մինչ Սափեյանի համայնքապետ դառնալը նրանք իրար ճանաչել են, մտերիմ ընկերներ են եղել։ Տիգրանը Թալինի պատվավոր քաղաքացի է, քաղաքի համար շատ լավ բաներ ունի արած, և որպես ընկեր նվիրատվություն է արել իր ընկերոջը, սակայն նվիրատվությունը ձևակերպվել է իրավաբանական անձի անունով։ Մենք այս հարցով պարզաբանում ենք ներկայացրել ԿԿՀ»։

Այն հարցին, թե արդյոք խնդիր չեք տեսնում, որ իրավաբանական անձն է նման նվիրատվություն անում՝ հիմնադրի անունից, Էդգար Խաչատրյանը նշեց, որ «միանշանակ ճիշտ կլիներ, եթե ընկերոջից ընկեր լիներ նվիրատվությունը, այսքան հարցեր էլ չէին ծագի, միգուցե փաստաթղթային հարցերն ավելի հեշտ են լուծվել այս եղանակով, հստակ չեմ կարող ասել»։ 

Այս մասին հարցրինք նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ըստ որի Հանձնաժողովն այս դեպքը քննության է առել նվերների ընդունման սահմանափակումների և շահերի բախման կարգավորումների լույսի ներքո: «Ներկայացված պարզաբանման հիման վրա Հանձնաժողովը Տ․ Սափեյանի կողմից նվերների ընդունման սահմանափակման և (կամ) շահերի բախման կարգավորումների առերևույթ խախտման հիմքեր չի արձանագրել»,- նշված է պատասխանում։

Այս մասին դեռ 2024 թվականի մայիս ամսին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, որի հրապարակման հիման վրա Հանձնաժողովն ուսումնասիրություն էր նախաձեռնել։ 

Ըստ Հանձնաժողովի՝ համայնքի ղեկավարի և նվիրատուի միջև կապի բնույթը և հրապարակման մեջ շրջանառվող տեղեկությունները ողջամիտ կասկած են հարուցել, որ կատարված արարքները առերևույթ կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ, ինչով պայմանավորված՝ 2024 թվականի հուլիսի 23-ին Հանձնաժողովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: 

Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ այդ դիմումի հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, որի օրինականությունը ստուգվել է հսկող դատախազի կողմից։ Իսկ Հանձնաժողովը քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ որևէ բողոք չի ներկայացրել։

Նվիրատվություններ ստանալը պարբերական բնույթ է կրում համայնքային մի շարք պաշտոնյաների դեպքում․ ոմանք նվիրատվություններ են ստացել ոչ միայն 2023-ին, այլև նախորդ 2 տարիներին։

Օրինակ Նոր Հաճն համայնքի ավագանու անդամ Արտյոմ Գևորգյանը 2022-ին ստացել է 6․7 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 10․6 մլն դրամ՝ քրոջից։ 

Վանաձոր համայնքի ավագանու անդամ Ժակլին Հեքիմյանը 2021-ին ստացել է 3․4 մլն դրամ նվիրատվություն, իսկ 2023-ին՝ 3 նվիրատվություն՝ ընդհանուր 7.5 մլն դրամ։ 

Իջևան համայնքի ավագանու անդամ Վահան Ղազումյանը 2022-ին ստացել է 7 նվիրատվություն՝ ընդհանուր շուրջ 20 մլն դրամ։ Իսկ 2023-ին ստացել է 2 նվիրատվություն։ Պաշտոնյայի մայրը՝ Սեդա Օղդյանը 1․5 մլն դրամ է նվիրել որդուն, որը համարժեք է 2023 թվականին հայտարարագրած իր միակ եկամտին։ Պաշտոնյայի քույրը՝ Աննա Ղազումյանը նույնպես՝ 2023-ին հայտարարագրած իր միակ եկամտի՝ 4 մլն դրամի չափով նվիրատվություն է կատարել եղբորը։ Նշենք, որ պաշտոնյայի մայրն ու քույրը նաև 2022 թվականին նվիրատվություն կատարած 7 նվիրատուների ցանկում են։ 

Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը 2022-ին 3 նվիրատվություն է ստացել՝ ընդհանուր 2.2 մլն դրամ։ 2023-ին նույնպես 3 նվիրատվություն է ստացել՝ ընդհանուր 1․8 մլն դրամ։ 3 նվիրատուներից 2-ը նրա հարազատներն են։

Փարաքար համայնքից մեկ այլ ավագանու անդամ Վալոդյան Գրիգորյանը 2023-ին 30 մլն դրամ է նվիրատվություն է ստացել, իսկ 2022-ին՝ 50 մլն դրամ։ Պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ երկու նվիարտվություններն էլ Վալոդյա Գրիգորյանը ստացել է Արծրուն Գալստյանից։

Ի՞նչ ռիսկեր է պարունակում պաշտոնյաների՝ խոշոր նվիրատվությունների ստացումը

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ.

«Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում, այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»։

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ.

«Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառմումներից եմ ստացել նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»։

Ո՞վ պետք է զբաղվի նվիրատվություններով պայմանավորված ռիսկերի կառավարմամբ

Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։ 

Առաջին հայացքից թվում է, թե նվիրատվությունների հետ կապված բոլոր ռիսկերի կանխարգելումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտում է, սակայն Հանձնաժողովը տարեկան կարող է ստուգել սահմանափակ թվով հայտարարագրեր։ Որպես ընտրանք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջին տարիներին սահմանում է պաշտոնների ցանկ՝ որպես ռիսկային չափորոշիչ ընդունելով հիմնականում պաշտոնների բարձրաստիճանությունը, սակայն այդ ցանկը չի ներառում ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների դատական իշխանության ներկայացուցիչների մեծ մասին, այնպես էլ համայնքային պաշտոնյաներին։ Վերոնշյալ խմբերի ստացած նվիրատվություններին անդրադարձել էինք ավելի վաղ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշել էր, որ Հանձնաժողովը ևս ռիսկային է համարում խոշոր չափով նվիրատվությունները և հավանաբար առաջիկայում «Ինֆոքոմի» հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն կիրականացնի՝ դուրս բերելով ռիսկային նվիրատվությունները և իրականացնելով համապատասխան վերլուծություն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են գտնվում այդ ուսումնասիրությունները։

Հանձնաժողովից նշեցին, որ նրանք  ուսումնասիրել են «Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել» հրապարակման մեջ տեղ գտած առերևույթ անհամապատասխանությունները՝ պաշտոնյաներից հայցելով պարզաբանումներ։ Պատասխանից պարզ է դառնում, որ Հանձնաժողովը  ներկա պահին իրականացնում է 8 պաշտոնյաներից ստացված պարզաբանումների գնահատում, իսկ մեկ պաշտոնյայի նկատմամբ որևէ գործընթաց չի նախաձեռնվել և առաջարկվել է Հանձնաժողով ներկայացնել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում:

Հանձնաժողովը նշել է նաև, որ «Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ», հրապարակման մեջ տեղ գտած 8 պաշտոնյաների հայտարարագրած նվիրատվությունների վերաբերյալ ուսումնասիրությունը գտնվում է ընթացքի մեջ: Իսկ նվիրատվությունների մասին «Ինֆոքոմի» հրապարակած վերջին՝ «Դատավորների շքեղ նվերներն ու կույր վեթինգը․ քանի՞ դատավոր է զրկվել պատմուճանից անօրինական գույքի համար» հրապարակման մեջ տեղ գտած հայտարարագրերն  ուսումնասիրվել են և արդյունքներն առաջիկայում կներկայացվեն Հանձնաժողովի քննարկմանը: 

Չնայած դրան, եթե նվիրատվությունների ստացումը չսահմանվի որպես ռիսկային չափորոշիչ, չներառվի համապատասխան որոշումներում, ապա խոշոր և ոչ հետագծելի աղբյուրներով նվիրատվություն ստացող պաշտոնյաների հայտարարագրերի վերլուծությունը կիրականացվի դրվագային՝ միայն լրատվամիջոցների հրապարակման առկայության կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա։ Սա այն դեպքում, որ նման նվիրատվություններ ամենաշատը ստանում են այնպիսի առանցքային ոլորտների պաշտոնյաները, ինչպիսիք են ուժային կառույցները, դատական համակարգը, Պետական եկամուտների կոմիտեն, տեղական ինքնակառավարման մարմինները։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.