news.am: Ապրիլի 12-ից ուժի մեջ է մտնում քրեական հեղինակությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի ղեկավարների համար քրեական պատասխանատվությունը զգալիորեն խստացնող օրենքը:
Այժմ նրանց, ով հանցավոր հիերարխիայում բարձր դիրք է զբաղեցնում, կարող է մինչեւ 15 տարի ազատազրկում սպառնալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության եւ քաղաքաշինության հարցերի կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասն ավելի վաղ նշել էր, որ եթե նոր հոդվածով նախատեսված հանցագործություն է կատարվել, պատժի նշանակման դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող 30 տարուց ավելի լինել, իսկ ընդհանուր դատավճռներով՝ 35 տարուց: Սենատորը նշել էր, որ այժմ այդ ժամկետը կազմում է 25 եւ 30 տարի համապատասխանաբար: Բացի այդ օրենքով նախատեսվում է, որ հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնող անձանց չի կարող նվազագույն շեմից ցածր պատիժ կամ պայմանական դատապարտում նշանակվել: