Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում՝ խաղաղության հասնելու համար. Բլինքեն |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում՝ խաղաղության հասնելու համար, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ Վաշինգտոնում հյուրընկալելով երկու երկրների արտգործնախարարներին: Այս մասին հայտնում են Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

Բլինքենն ընդգծել է՝ այս հանդիպման նպատակն է զարգացնել այն դրական արդյունքները, որոնք արձանագրվել են անցած մեկուկես ամսում՝ ամերիկյան կողմի նախաձեռնած քննարկումներում:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ավելի քան երեսուն տարիները ահռելի մարդկային ու նյութական կորուստների են հանգեցրել, մարդկային կյանքեր խլել՝ թողնելով սպիներ, որոնք խորն են: Բայց այժմ մենք երկու երկրներից էլ տեսնում ենք իրական ու համարձակ քայլեր՝ անցյալը ետևում թողնելու և դեպի կայուն խաղաղության գնալու ուղղությամբ», ֊ ասել է Էնթոնի Բլինքենը:

Պետքարտուղարը չի հստակեցրել՝ որոնք են այդ քայլերը, մանրամասներ չի հայտնել նաև բանակցություններից ու խաղաղության հասնելու հնարավոր տարբերակներից: Ընդգծել է միայն, որ Վաշինգտոնը բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ և պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում նպաստել տասնամյակներ ձգվող հակամարտության կարգավորմանը.

«Ամերիկան՝ որպես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բարեկամ, հանձնառու է անել ամեն ինչ, որ մենք ունակ ենք՝ աջակցելու ձեզ տևական խաղաղության հասնելու ջանքերում, աջակցելու ձեզ այն կերպ, որ կարող ենք: Սա, կարծում եմ, ավելի լավ ու պայծառ ապագայի հեռանկար է: Եվ ես դրվատում եմ Ձեզ ու ձեր կառավարություններին՝ խիզախության ու այն հանձնառության համար, որ ի ցույց եք դնում այդ ճանապարհին»:

Սա Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների արդեն երկրորդ դեմ առ դեմ հանդիպումն է սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած արյունալի բախումներից հետո, որոնց ընթացքում ադրբեջանական բանակը առաջխաղացման է գնացել Հայաստանում՝ օկուպացնելով նոր տարածքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.