Եթե ի վիճակի չենք փոխանակման գործընթաց սկսելու, կարո՞ղ ենք արդյոք մտածել տեսակցությունների մասին․ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների մասին

Նիկոլ Փաշինյանը Ավստրիայի հայ համայնքի հետ կայացած հանդիպմանը խոսել է այսօր տեղի ունեցած բանակցությունների մասին

«Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, դարակազմիկ իրադարձություն, բայց սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր խնդիրների մասին: Խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին ես առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում:

Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական, հուսով եմ՝ նախագահ Ալիևը ևս կգնահատի դրական: Դրականը չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ ինչ-որ մեկի պարտություն: Այս հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ ոչ ոք չի վեր կենում և ասում՝ ես հաղթեցի, մյուսը պարտվեց: Սկսվել է խոսկցություն: Կողմերից յուրաքանչյուրը ունի իր պատկերացումը: Խնդիրը ունի շատ խորը արմատներ: Մենք հասկանում ենք , որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Առաջինը, սրա արձանագրումը ես համարում եմ շատ կարևոր:

Կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական շփման գծում լինի կայուն իրավիճակ: Կարո՞ղ ենք արդյոք սկսել խոսակցություն, որ օրինակ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող գյուղերում փորձենք այնպես անենք, որ այդ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, զբաղվեն իրենց գյուղատնտեսական աշխատանքով:

Կարո՞ղ ենք արդյոք քննարկել հումանիտար ասպեկտները: Օրինակ, կան երկու կողմերի քաղաքացիներ երկու կողմերում: Եթե ի վիճակի չենք փոխանակման գործընթաց սկսելու, կարո՞ղ ենք արդյոք մենք մտածել, որ փորձենք նրանց ընտանիքների համար տեսակցություններ կազմակերպել՝ անկախ ամեն ինչից՝ ով ինչի մեջ է մեղադրում, ինչքանով է արդար կամ անարդար: Ուղղակի այդ մարդիկ իրենց ընտանիքի անդամների հետ շփման հնարավորություն ունենան»: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.