Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է վերակառուցել Արմավիրի մարզի 15 խորքային հորեր

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի», «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ բնակավայրի «Գուգուշի» խորքային հորերի վերակառուցման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
 
Ծրագիրն իրականացվում է Մեծամոր համայնքի թվով 12 բնակավայրերում՝ Տանձուտ, Հայկավան, Երասխահուն, Վարդանաշեն, Զարթոնք, Արտաշար, Տարոնիկ, Մրգաշատ, գ.Արմավիր, Արգավանդ, Բամբակաշատ, Արազափ և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
 
Ծրագրի բոլոր 15 ենթածրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը 238.35 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 60%-ը՝ պետության կողմից:
 
Տանձուտ, Հայկավան, Վարդանաշեն, Տարոնիկ, Մրգաշատ, գ.Արմավիր, Արազափ բնակավայրերում կապալառու ընկերությունը «ՀԻԴՐՈՄԱՇ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն է, իսկ Երասխահուն, Զարթոնք, Արգավանդ, Բամբակաշատ բնակավայրերում՝ «ԿԱՐՍԻՐ» ՍՊԸ-ն։
 
Ծրագրով նախատեսվում է վերակառուցել 12 բնակավայրերի 15 խորքային հորեր, իրականացնել ընդամենը 1740 մետր երկարությամբ խողովակի իջեցում։
 
Իրականացվող աշխատանքների արդյունքում ոռոգելի տարածքը կկազմի 835 հեկտար, ոռոգման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 203։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է |pastinfo.am|

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն․ Արմավիրի մազրպետարան

Գրիբոյեդովի բնակիչները պահանջում են նորոգել գյուղի ճանապարհը․ փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը|24news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.