Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում․ երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել |tert.am|

tert.am: Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում․ նրանք բողոքում են, որ երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ 

Նրանք պահանջում էին բացատրություն, թե ինչու չեն ստանում աշխատավարձ։

«Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է  մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Չեմ հասկանում՝ ինչ կարող են ունենալ, որ երեք ամիս շարունակ մեզ աշխատավարձ չեն տալիս։ Ես ր 60 տարվա ստաժ ունեմ, ստանում են 86 հազար դրամ։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց տալի՞ս է։ Երբ որ ամեն ինչի գինը բարձրանում է, լույսինը, գազինը, չե՞ն մտածում, որ դրա հետ աշխատավարձն էլ պետք է բարձրանա։

Չգիտեմ ՝ հավանաբար չունի քաղաքապետարանն այդ գումարը, կամ իրենց գրպանն ավելի մոտ է։ Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու»,- բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անահիտ Ղուկասյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.