factor.am: Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Նա արդեն դիմել է կառավարությանը՝ այցի համար համաձայնություն ստանալու համապատասխան առաջարկով։
Այցի շրջանակներում Ղավելաշվիլին հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-16-ը Ղավելաշվիլին պաշտոնական այցով Ադրբեջանում է, այստեղ նա արդեն հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին ու վարչապետ Ալի Ասադովին։