armenpress.am: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը 0 ստացավ ԵԱ-ում Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայից։
«Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը պոկում ու հրում վարժություններում հաջող մոտեցումներ չունեցավ:
Եվրոպայի այս առաջնությունը Մնացական Աբրահամյանի համար մեծահասակների առաջին մրցաշարն էր», – նշված է հաղորդագրությունում։