Հայաստանը ունի նոր մեդալակիրներ․ Վահագն Դավթյանը դարձել է արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը նոր մեդալներն են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի եզրափակիչում Վահագն Դավթյանը դարձել է արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակրր:

Արթուր Ավետիսյանը հավաքել է 14,200 միավոր, իսկ Վահագն Դավթյանը՝ 14,333 միավոր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.