ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից, եթե առաջընթաց չլինի. Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը դուրս կգա ռուս – ուկրաինական պատերազմը ավարտելու բանակցություններից, եթե առաջընթացի հստակ նշաններ չլինեն, հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Մենք ուզում ենք, որ դա արագ տեղի ունենա», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը.- «Բայց ինչ-ինչ պատճառներով կողմերը դա շատ են բարդացնում: Իսկ մենք պարզապես ասելու ենք՝ «դուք հիմարներ եք, դուք սարսափելի մարդիկ եք», ու մենք ուղղակի մի կողմ կքաշվենք: Բայց հույս ունեմ, որ ստիպված չենք լինի դա անել»:

Բայց ԱՄՆ նախագահը հրաժարվել է լրագրողներին ասել, թե կոնկրետ որքան է մտադիր սպասել:

Դոնալդ Թրամփի այս հայտարարությունից ժամեր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր ասել, որ եթե կողմերը առաջիկա օրերին առաջընթաց ցույց չտան, Վաշինգտոնը պարզապես կդադարեցնի իր միջնորդությունը:

«Չենք պատրաստվում այս գործը շաբաթներով ու ամիսներով շարունակել: Մենք պետք է հիմա շատ արագ որոշենք, և ես խոսում եմ մի քանի օրվա մասին, առաջիկա մի քանի շաբաթում հրադադարը հնարավո՞ր է, թե՞ ոչ: Եթե այո, մենք կշարունակենք ջանքերը: Եթե ոչ, ապա մենք այլ առաջնահերթություններ ունենք», – հայտարարարել էր ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետը Փարիզում եվրոպացի ու ուկրաինացի առաջնորդների հետ հանդիպումից հետո:

Լուսանկարը՝ Kevin Dietsch / Getty Images

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.