Ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։  Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ն օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.