azatutyun.am: Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վերջին 48 ժամվա ընթացքում ավելի քան 90 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, այսօր հայտարարել է Գազայի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, թե առավել սաստկացնելու է հարձակումները, որպեսզի ստիպի Արևմուտքի կողմից ահաբեչական ճանաչված ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել իսրայելցի պատանդներին և զինաթափվել:
Վեցերորդ շաբաթն է՝ Իսրայելը շրջափակել է Գազայի հատվածը՝ արգելելով սննդամթերքի, դեղամիջոցների և այլ ապրանքների մատակարարումը։ Մարդասիրական խմբերն ահազանգում են, որ հազարավոր երեխաներ սովի են մատնված, պաշարները սպառվում են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը երեկ հորդորել է Իսրայելում ԱՄՆ դեսպանին ճնշում գործադրել, որ Իսրայելը վերացնի շրջափակումը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարը՝ Մուհամեդ Սալեմ/Reuters