Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը: Կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել՝ շարունակելու բանակցությունները: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Իրանի միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը Հռոմում քննարկման օրակարգում էին:
«Մեզ հաջողվեց ավելի լավ փոխըմբռնման հասնել մի շարք սկզբունքների և նպատակների վերաբերյալ», – բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Բանակցությունները հանդիսանում են անցած շաբաթավերջին Օմանի Մուսկատ քաղաքում տեղի ունեցած բանակցությունների շարունակությունը: