Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Էմմա Պողոսյանը 5-րդն է, իսկ Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդը

Մոլդովայում ընթացքող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսյանը 5-րդն է, իսկ Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
 

«Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 81 կգ քաշային կանայք: 

Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը (անձնական մարզիչ Արտաշես Ներսիսյան) պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 100 կգ: Հրումում Էմման բարձրացրեց միայն 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Պողոսյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի թիմի անդամ Մարգարիտա Առաքելյանը (անձնական մարզիչ` Դավիթ Մուրադյան) պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 91 կգ և 95 կգ: Հրումում նա բարձրացրեց 116 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայում 10-րդն է», – նշված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.