armsport.am: Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականը Երևանում կայացած աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին խաղում տպավորիչ հաղթանակ տարավ Ինդոնեզիայի ընտրանու նկատմամբ՝ ջախջախելով մրցակցին 14:1 հաշվով:
Վադիմ Գուսկովի գլխավորությամբ ընթացող թիմը մրցաշարի ընթացքում ցուցադրեց բարձրակարգ խաղ: Հինգ խաղերից չորսում Հայաստանի հավաքականը տոնեց հաղթանակ, միայն մեկ խաղում զիջելով մրցակցին: Ընդհանուր առմամբ 12 միավոր վաստակած հայ հոկեյիստները արժանապես նվաճեցին երկրորդ հորիզոնականը: