Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
«Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը (անձնական մարզիչ` Ռուսլան Խուդաթյան) Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց հաջորդաբար 165 կգ, 170 կգ և 173կգ: Այս վարժությունում Դավիթը դարձավ բրոնզե մեդալակիր:
Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց միայն 203 կգ: Այս ձևում ևս Դավիթը երրորդն էր: Երկամարտի 376 կգ արդյունքով` Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը», – նշված է հայտարարությունում։