Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձավ ԵԱ-ի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է:

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը:Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը բարձրացրեց  181 կգ և այստեղ դարձավ արծաթե մեդալակիր:

Հրումում Մարտիրոսյանը բարձրացրեց 213 կգ, 225 կգ: Այստեղ ևս նա արժանացավ արծաթե մեդալի: Երկամարտի 406 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդն էր ԵԱ-ում:Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում ժամանակ երկու հաջող մոտեցում ունեցավ` հաջորդաբար բարձրացնելով 180 կգ և 185 կգ: Այս վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 212 կգ, 220կգ, 226 կգ: Նա կրկին առաջին տեղում էր: Երկամարտի 411 կգ արդյունքով` Կարապետյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը ու Աննա Ամրոյանը դարձել էին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը ու Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ են: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.