civilnet.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 21-ին հայտարարեց, որ կոռուպցիոն դրսևորումներն անընդունելի են քաղաքապետարանում։ Նա անդրադարձավ Շենգավիթի թաղապետարանում նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննչական գործողություններին՝ իրականացված քրեական վարույթի շրջանակում։
«Էլ ինչքա՞ն պետք է այս գործողությունները կրկնվեն, որ բոլորս հասկանանք՝ խաղի կանոնները փոխվել են»,- ընդգծեց Ավինյանը։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց իրավապահներին և նշեց, որ ինքը կապ չունի տվյալ իրադարձությունների հետ։
«Մի շարք լրատվամիջոցներ տարածեցին լուսանկարներ, որոնք տպավորություն էին ստեղծում, թե իբր ինձ են ձերբակալել։ Պետք է նշեմ, որ դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում և ոչ էլ իմ ներկայությամբ։ Մեր աշխատակիցներից մեկը այս պահին տնային կալանքի տակ է։ Նախաքննությունը շարունակվում է։ Կարող եմ հստակ ասել՝ համայնքի բյուջեից թեկուզ մեկ լումայի գողությունը մեզ համար սրիկայություն է», – ասաց Մկրտչյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում