Խորապես վշտացած եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «X»-ում կատարած գրառման մեջ։
«Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը՝ դեպի խաղաղ և արդար աշխարհ, չի կարող մոռացության մատնվել: Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար», – ասվում է գրառման մեջ։