Արարատ Միրզոյանը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։

Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ես միանում եմ ամբողջ աշխարհի մարդկանց, որոնք սգում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը: Նա բազմաթիվ հայերի սրտերը միավորեց հայկական ժառանգության ճանաչմամբ, մարդասիրական գործին նվիրվածությամբ և անջնջելի հիշողություն թողեց 2016 թվականին Հայաստան կատարած իր այցից։ Թող նրա ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ, ինչպես արտահայտվել է նրա՝ Զատկի առթիվ վերջին ուղերձում»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարի գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.