tert.am: Քննարկվում է Ուկրաինայում պատերազմի ժամանակ հանցագործությունները հետաքննող անկախ դատարան կամ տրիբունալ ստեղծելու հարցը։ Այս մասին հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա Վաշինգտոնում պատասխանել է The Wall Street Journal-ի գործադիր տնօրենների խորհրդի հարցերին:
«Լսեք, շատ կարևոր է, որ կատարվածի (պատերազմի բռնկման) պատասխանատվությունը ապահովվի»,- ընդգծել է նա։
Բլինքենի խոսքով՝ ռազմական հանցագործությունների մասին տեղեկությունները, դրանց կատարման ապացույցները հավաքվում են «տարբեր ձևերով», «ուկրաինացիներն իրենք են դա անում»։
«Ես չեմ ուզում կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, բայց կարևոր է, որ այդ տեղեկատվությունը հավաքվի»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Շարունակությունը՝ tert.am-ում