Հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դրույթներում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար եկամտային հարկը փոխարինել շահութահարկով։

Որոշման նածագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։

Նախագծով սահմանվել է, որ մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու կամ չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու կարգ դիմումը ներկայացնում է այլ անձ` նոտարի վավերացրած լիազորագրի և անհրաժեշտ փաստաթղթերի հետ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե օրենքով սահմանված դեպքում նրա համար կենսաթոշակային վճար է կատարվել պետական բյուջե, ինչը հաստատվում է տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ։

Կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն այլևս չի ներկայացնեի աշխատած լինելու մասին տեղեկանք», – նշված է որոշման մեջ։
Նախագծով սահմանվում է, որ հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի:
«Մանկատանն ապրող երեխայի որդեգրվելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը վճարվում է որդեգրողին», – ներկայացրեց փոխնախարարը։

ՀՀ կառավարություն 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.