Երբ խոսքը վերաբերում է քաղաքացիական և քաղաքական ազատություններին, Ադրբեջանը պահպանում է ժողովրդավարության ամենացածր վարկանիշն աշխարհում՝ հավաքների, բողոքի ակցիաների և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքը ճնշելու ապացուցված փորձով: Այս մասին «Twitter»-ում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Հետևաբար, գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք ի վիճակի կլինեն այս չափի և ծավալի անկախ գործողություն սկսել՝ առանց պետական իշխանությունների անմիջական առաջնորդության և վերահսկողության, առնվազն անհավանական է», – գրել է նա: