Թբիլիսին մերժել է Ուկրաինայից 2008-ին ստացած զենքը վերադարձնելու խնդրանքը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինան Վրաստանից խնդրել է իրեն փոխանցել «Բուկ» համակարգերը, որը Կիևը ուղարկել էր Վրաստան 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Այս մասին գրել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։

Կիևը նաև հակատանկային Javelin հրթիռային համակարգեր է խնդրել, որ Վրաստանը ստացել է ԱՄՆ-ից։ Կասյանովը նշել է, որ Վաշինգտոնը համաձայն էր, առաջարկելով դրանց փոխարեն ավելի ժամանակակից համակարգեր։

«Չնայած Վրաստանի կառավարությունը կտրականապես հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել, Ուկրաինան դեմ է այդ հարցի օգտագործմանը ներքաղաքական վեճերում և հերքում է Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձերի ցանկացած մեղադրանք»,- նշել է ուկրաինացի դիվանագետը։

Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանքի» պատգամավոր Գիվի Միկանաձեն ասել է, որ Կասյանովի հայտարարությունը կարող է Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.