ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվա-Կիև հնարավոր բանակցությունները կլինեն ուղիղ՝ առանց միջնորդների |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների լավագույն տարբերակը, երկխոսության վերսկսման դեպքում, ուղիղն է՝ առանց միջնորդների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

Ինչպես ասել է Պոլիշչուկը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է նրան, որ ապագայում հնարավոր բանակցությունները պետք է ուղղակիորեն վարվեն Կիևի հետ, եթե, իհարկե, երբևէ վերսկսվեն շփումները երկրների միջև, ասել է, որ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, ուղիղ կլինեն։ Նա դա բացատրել է նրանով, որ երբ միջնորդները մասնակցում են բանակցություններին, նրանք ելնում են իրենց շահերից և ազդում բանակցային գործընթացի վրա։

«Սա (ուղիղ բանակցությունները) կլինի լավագույն տարբերակը, քանի որ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արևմտյան միջնորդները հաճախ հետապնդում են իրենց նպատակները և փորձում են ազդել բանակցությունների ընթացքի վրա՝ գործելով ոչ թե հակամարտությունը լուծելու, այլ իրենց սեփական քաղաքական և տնտեսական շահերից ելնելով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրենը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.