«Բանակ պետք է դառնանք բոլորս»․ «Ապրելու երկիր» կուսակցության շնորհավորական ուղերձը

Հայոց Բանակը կազմավորվեց մեր հայրենիքի համար բարդ ու ճակատագրական փուլում։ Բանակի ստեղծմամբ սկսվեց անկախ պետականության հաստատման գործընթացը: Մեր բանակն ու զինվորն ապացուցեցին, որ անկախությունն ու սեփական հողում ապրելու իրավունքը ձեռք են բերվում արժանապատիվ պայքարի միջոցով։ Այս մասին ասված է «Ապրելու երկիր» կուսակցության՝ Բանակի օրվա նվիրված շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նաև ասվում է. «Անվիճելի փաստ է, որ այսօր ևս մրցունակ զինված ուժերն են Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության հաստատման ու երկրի զարգացման կարևորագույն գործոնը։ Հայոց Բանակի անցած փառավոր ճանապարհը շարունակելու, մարտունակությունը բազմապատկելու և բանակը ոտքի կանգնեցնելու համար պետք է աշխատել ամեն օր, մեր բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն բանակի վերականգնմանը, կայունացմանն ու արդիականացմանը։

Սա բարդ, երկարատև բայց միանշանակ հնարավոր նպատակ է, որին հասնելու համար պետք է գործել հստակ ռազմավարությամբ։ Ժամանակակից պրոֆեսիոնալ բանակ՝ հիմնված մեր սեփական ռազմարդյունաբերական համալիրի վրա՝ հզոր տնտեսությամբ և ռազմական գործին տիրապետող մարդկանց աջակցությամբ. ահա մարտունակ և ուժեղ բանակի գրավականը։

Բանակ պետք է դառնանք բոլորս, բոլորս տիրապետենք նվազագույն գիտելիքներին, իմանանք ինչպես պաշտապնել մեզ, մեր հարազատներին և ամուր պահենք զինվորի թիկունքը։ Բանակի հզորացումը պետք է լինի առաջնային օրակարգ, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ և հայրենանվեր մարդ պետք է ապրի և գործի այն գիտակցումով, որ դա հնարավոր է միասնական ուժերով։

Հավերժ փառք մեր զինվորին, մեր բանակին։

Տոնդ շնորհավո՛ր, հայ զինվոր։

Տոնդ շնորհավո՛ր, հայոց բանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.