Մենք հայտարարում ենք, որ այլևս չենք բանակցելու զենքի սպառնալիքի տակ․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |factor.am|

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան Factor.am-ի հետ հարցազրույցում, խոսելով Հահաստանի և Ադրբեջանի հակամարտությունից, նշում է․  «Ընդհանուր հեղափոխությունը նաև մտածողության փոփոխություն է բերել, և կարևոր մոտեցումներից մեկը մեզ մոտ այն է, որ մենք երբեք զենքի սպառնալիքի տակ որևիցե բանակցություն չենք վարելու։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք։ Նախկինում դա տեսել ենք, որովհետև Ադրբեջանը պարբերաբար հայտարարել է մինչև Երևան հասնելու մտադրության մասին, և նախկին մոտեցումն ավելի պաշտպանողական էր։ Մենք հայտարարում ենք, որ այլևս չենք բանակցելու զենքի սպառնալիքի տակ, և որևիցե երկիր չպետք է Հայաստանի հետ խոսի զենքի սպառնալիքով: Մենք բանակցելու ենք, մենք ուզում ենք խաղաղություն, բայց դա չի կարող լինել զենքի սպառնալիքի տակ»:

Այնուհետև, անդրադառնալով Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքման անհրաժեշտությանը, նա ասաց․ «Բնականաբար՝ այդ դաշինքն իրավական հարթության մեջ է և իրավական հարցեր պետք է լուծի: Դրա հետ կապված քաղաքական որոշում պիտի կայացվի, մենք հիմա քննարկումներ ենք անցկացնում՝ հասկանալու համար այդ որոշման արդյունավետությունը: Մենք պիտի հասկանանք, եթե այդ որոշումը կայացնենք, դա մեզ ավելի շատ օգնելո՞ւ է, թե՞ ոչ: Եթե քննարկումների արդյունքում գանք եզրահանգման, որ օգնելու է, բնականաբար, այդ որոշումը կկայացնենք։ Բայց այս հարցով մենք քննարկումների փուլում ենք»:

Կարդալ ավելին

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

A meeting of the Security Council was held under the chairmanship of Prime Minister Nikol Pashinyan

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը |Armenpress.am|

Այսօր տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.