Մենք առաջին հերթին կանանց դերը վերաիմաստավորելու խնդիր ունենք. Լիլիթ Մակունց |armenpress.am|

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մարտի 8-ին կայացած «Հավասար հնարավորությունների տոնավաճառ» խորագրով միջոցառման ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում, խոսելով կանանց դերից Հայաստանում, ասաց․ 

«Մենք առաջին հերթին կանանց դերը վերաիմաստավորելու խնդիր ունենք: Պահպանողական հասարակություններում կանանց համար բավականին բարդ է տարբեր տիրույթներում իրացնել իրենց ներուժը, հատկապես, եթե դա վերաբերում է հանրային գործունեությանը: Այն, ինչ նույնիսկ չի նկատվում տղամարդկանց պարագայում, կանանց դեպքում մի փոքր անգամ վրիպումն արժանանում է մեծ քննադատությունների ու պարսավանքի: Այնպես որ, մեզանից ակնկալում են, որ մենք լինենք կատարյալ»։

Միջոցառումը կազմակերպվել է «Եվրոպացի երիտասարդ դեսպաններ» նախաձեռնության կողմից: Նախաձեռնության անդամ Անդրանիկ Շիրինյանը նշեց, որ միջոցառմանը կին պատգամավորների մասնակցությունը հատուկ նպատակ ունի:

«Քանի որ առաջ կանայք շատ քիչ են մասնակցել որոշումներ կայացնելու գործընթացներին, որոշեցինք նաև հրավիրել կին պատգամավորների, ցույց տալու համար, որ թեև քիչ, բայց կանայք ևս այսօր արդեն մասնակցում են որոշումներ կայացնելու գործընթացին»,- նշեց Անդրանիկ Շիրինյանը:

Միջոցառման ընթացքում բանախոսներն ու ներկաները քննարկեցին Հայաստանում կանացն վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

armenpress.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց |armenpress.am|

Վերջին 10 տարվա կտրվածքով բռնության դեպքերը ընտանիքներում նվազել են. Լիլիթ Մակունց

Մեր խմբակցությունում, բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ․ Լիլիթ Մակունց |24news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.