Զելենսկին ժամանել է Լոնդոն |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Լոնդոն, որտեղ կհանդիպի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի հետ և ելույթ կունենա խորհրդարանում:

Բացի այդ, Զելենսկին կայցելի Բրիտանիայում ուսումնական դասընթացների մասնակցող ուկրաինացի զինծառայողներին:

BBC հեռուստառադիոկայանի փոխանցմամբ, ենթադրվում է, որ Լոնդոնն այսօր կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:

Զելենսկու այցը Լոնդոն նրա երրորդ միջազգային ուղևորությունն է անցյալ տարվա փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի ընթացքում և առաջինն այս տարում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.