Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա:

«Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարվածելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբվորումները ոչնչացնելու, ինչպես նաեւ հակառակորդի պաշտպանության ռազմական եւ ռազմակավարական օբյեկտներին հրթիռա-հրետանային հարվածներ հասցնելու նախապատրաստություն: Միաժամանակ ուսումնական կենտրոններում եւ համազորային հրաձգարաններում իրականացվում են մարտական կրակոցներ՝ սպառազինության նոր համակարգերի կիրառմամբ, այդ թվում՝ հրթիռների փաստացի արձակում»,- նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է Day.Az-ը:

news.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանը «Պոլոնեզներ» է գործարկել զորավարժություններում |Pan.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.