Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ Հանրապետություն՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ վարչապետի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, կառավարությունից հայտնեցին, որ այդ մասին տեղեկությունները կտարածեն վաղը. «Այցի հետ կապված մանրամասների վերաբերյալ պատշաճ կծանուցվի»: