azatutyun.am: Կիրակի օրը Ղազախստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի «Ամանաթ» կուսակցությունը։
Նախնական արդյունքների համաձայն իշխող կուսակցությունը ստացել է ղազախ ընտրողների քվեների 53 տոկոսը։
Ընտրատեղամասերի հարևանությամբ անցկացված հարցումների՝ էքզիթ-փոլերի արդյունքների համաձայն, իշխող կուսակցությունից բացի Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատում ներկայացված կլինի ևս 5 քաղաքական ուժ։
Խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը հաղթահարած ուժերից մեկը՝ «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցությունը, հայտարարել է ընտրությունների արդյունքները բողոքարկելու մտադրության համար։
Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ կիրակնօրյա ընտրությունների ընթացքում մի շարք տեղամասերում լուրջ խախտումներ՝ մասնավորաբար քվեատուփերի լցոնումներ են արձանագրվել։