Յունկերը եւ Մեյը համաձայնության եկան իռլանդական սահմանի վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող միջոցի շուրջը |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրում: Այդ մասին,  հաղորդել Է Reuters-ը:

Փոփոխությունները վերաբերում են Իռլանդիա կղզու սահմանի հարցին: Դրա շուրջ տարաձայնությունները կապված Էին այն բանի հետ, որ Եվրամիության իշխանություններն առաջարկում Էին տարածաշրջանը պահպանել Եվրամիության ընդհանուր շուկայի եւ մաքսային գոտու կազմում, սակայն Լոնդոնը չԷր համաձայնում: Նոր փաստաթղթերը կհավաստեն Եվրամիության հրաժարումը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ ազատ սահմանի ապահովման պաշտպանիչ մեխանիզմի օգտագործումից, ինչպես նաեւ կհաստատեն մինչեւ 2020 թվականը խնդրի լուծման այլընտրական տարբերակ գտնելու կողմերի ձգտումը:

Երաշխիքները ձեւակերպված են վեց կետից բաղկացած հռչակագրի տեսքով, որի տեքստը պետք Է կցվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու 585-Էջանոց համաձայնագրին, որը համաձայնեցվել Է դեռ անցյալ տավա վերջին, բայց տակավին հավանություն չի ստացել Մեծ Բրիտանիայի կողմից:

armenpress.am

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.