jnews.ge: «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ձեռնարկությամբ երեկ՝ ապրիլի 23-ին Իսանի կայարանի մոտից ժամը 19։30-ից մեկնարկել էր ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար:
Երթը Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով էր կազմակերպված, որին մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Նրանք շարժվում էին հայրենասիրական երաժշտության ներքո՝ իրենց հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:
Վատ եղանակը չխանգարեց երթի մասնակիցներին հասնել Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ ներկաները աղոթեցին անմեղ զոհերի հոգիների հագստության համար: