Առաջիկայում ավելի արդյունավետ գործիքներ կկիրառվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու հարցում․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Թմրամոլությունը ամբողջ աշխարհում ավելանում է և այսօր չկա մի երկիր, որ հայտարարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազման մասին։ Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի աճին։

«Որովհետեւ նոր տեխնոլոգիաներով են վաճառում՝ «Տելեգրամ» ալիքներով: Թմրամիջոցների ծավալն այնքան շատ է, որ, այո, ակնհայտ է, որ թմրամիջոցների շրջանառությունը և օգտագործողների թիվը մեծացել է և մեծանում է: Այնքան է մեծացել, որ դա Անվտանգության խորհրդում քննարկման առարկա ենք դարձրել և տրվել են հանձնարարականներ։ Առաջիկայում ավելի արդյունավետ գործիքներ կկիրառվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու հարցում»,-ասաց վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.