ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը անդրադարձել են Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության ընթացքին

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին:

Նախարար Մնացականյանը ողջունեց Մորի Պասկիեի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հիշատակեցին 2018թ. նոյեմբերին ԱԳ նախարարի Եվրոպայի խորհուրդ աշխատանքային այցի շրջանակում կայացած իրենց հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով քննարկումների արդյունքները Երևանում արձանագրելու հնարավորության համար, մասնավորապես միջազգային դիտորդական բոլոր առաքելությունների, ներառյալ՝ ԵԽԽՎ-ի բարձր գնահատականին արժանացած 2018թ. դեկտեմբերի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։

Նախարար Մնացականյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի ժողովրդավարության հասունացման և կայացման գործում։ Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու ժողովրդի լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները, մասնավորապես արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, սոցիալ-տնտեսական ոլորտներում:

ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հանգամանորեն անդրադարձան Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության ընթացքին, մտքեր փոխանակեցին Եվրոպայի խորհրդի օրակարգում արդիականություն հանդիսացող հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.