Աննա Հակոբյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մարտի 20-ին այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը) մորը՝ Դոնարա Սարգսյանին և հանձնել «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, շնորհակալություն հայտնելով մրցանակի և ցուցաբերած ուշադրության համար, տիկին Դոնարան Աննա Հակոբյանին ներկայացրել է մանրամասներ 2016 թվականի հուլիսի 26-ի օրվանից, երբ Արթուր Սարգսյանը մեքենայով մտել էր ՊՊԾ գունդ և շենքում գտնվող մարդկանց սնունդ տարել. հենց այդ արարքի համար էլ հասարակությունը նրան անվանել է «Հաց բերող»: Հիշելով մանրամասնություններ, տիկին Դոնարան շեշտել է, որ իր համար կարևոր է, որպեսզի Հաց բերողի մեքենան վերադարձվի իրենց ընտանիքին:

Զրույցի ընթացքում տիկին Հակոբյանը հետաքրքրվել է նաև տիկին Դոնարայի առողջական խնդիրներով, խոստացել օգնել նրան այդ հարցում:

armenpress.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«City of smile/ժպիտների քաղաք»-ը դրամահավաքներ կկազմակերպի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը նաև արտերկրում անցկացնելու համար |armenpress.am|

Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր․ Աննա Հակոբյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում բանանի գինն աճել է 12.4%-ով, իսկ 1 տարվա կտրվածքով հացը թանկացել է 5%-ով, շաքարավազը՝ էժանացել 11.8%-ով. ԱՎԾ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.