ID քարտերով Վրաստան այցելելու համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ վավերացման |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները միմյանց սահմանը կհատեն առանց մուտքի արտոնագրերի: Վավերացման ենթակա համաձայնագրի մանրամասներն ԱԺ արտահերթ նիստին ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Նա հիշեցրեց, որ 2023 թվականի հունվարի 12-ին Հայաստանը և Վրաստանը ստորագրել էին փաստաթուղթ, որի նպատակն էր հնարավորություն տալ երկու պետությունների քաղաքացիներին փոխադարձ ճամփորդել՝ առանց մուտքի արտոնագրերի, միայն նույնականացման (ID) քարտերով: Այսօր արդեն համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ վավերացման:  

«Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը»,- ասաց Մնացական Սաֆարյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նկատեց, որ նախագիծը բխում է Կառավարության՝ 2021-2026 թթ. ծրագրից, որում արձանագրված են տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների բարելավման առաջնահերթությունը ու հատկապես Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը:

«Վրաստանի մեր գործընկերներն արդեն վավերացրել են նախագիծը, և Հայաստանի կողմից վավերացվելուց հետո, ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո համաձայնագիրը ուժի մեջ կմտնի, և արդեն քաղաքացիները կկարողանան օգտվել այս հնարավորությունից»,- ասաց Սարգիս Խանդանյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս արձագանքեց նախագծին՝ ընդգծելով, որ նախագիծն ունի լուրջ բովանդակային և բարոյական նշանակություն. «Միայն շատ ջերմ բարեկամ, գործընկեր երկրներն են այսպիսի քայլի գնում՝ էականորեն հեշտացնելով քաղաքացիների ելումուտը միմյանց երկրներ: Սա մեծ փոխվստահության արդյունք է, և հայ-վրացական հարաբերությունների այսօրվա մակարդակի ճշգրիտ ձևակերպումն է»:

ԱԳ նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ այսօր կիրազեկվի՝ երբ է համաձայնագիրն ուժի մեջ մտնելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.