Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր Է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն: Այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չեռնիցինը՝ Վաշինգտոնի Ռուսական մշակութային կենտրոնում ԵԱՏՄ-ի հետ գործարար շփումների զարգացմանը նվիրված ամենամյա խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
«Ինչ վերաբերում Է միասնական արժույթին, ապա այստեղ պլաններ չկան: Այն քննարկվում Է փորձագետների մակարդակով, տեսականորեն: Անցումը միասնական արժույթի այժմ հնարավոր Է, բայց մենք դրան պատրաստ չենք: Մենք պետք Է մեծացնենք ազգային արժույթների բաժինը»,- նշել Է նա:
«Պաշտոնապես միասնական արժույթի անցման հարցն այժմ դրված չԷ, մենք սոսկ դեպի դրան ենք գնում: Մենք պլաններ ունենք 2025 թվականին Ղազախստանի տարածքում ստեղծելու ԵԱՏՄ-ի ֆինանսական կարգավորիչ՝ հիմնարկություն, որը կլինի անկախ կազմակերպություն եւ պատասխանատու կլինի Միության ընդհանուր միասնական ֆինանսական քաղաքականության համար: Այժմ վաղաժամ Է խոսել միասնական արժույթի մասին»,- ընդգծել Է Չեռնիցինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: