ՊՆ-ն քննարկում է մարտական հերթապահություն իրականացնողների զինծառայության ժամկետը կրճատելու հարցը

Այս պահին առաջնագծի պաշտպանությունը պայմանագրային զինծառայողներով ապահովելն իրատեսական չէ, դա է պատճառը, որ կառավարությունը մերժել է ԲՀԿ-ի օրենսդրական առաջարկը:

«Ոչ միայն ռեսուրսի խնդիր է, այլ նաև ֆինանսական հնարավորությունների, որն այս պահի դրությամբ իրատեսական չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նա հիշեցրեց, որ երեկ Կառավարությունն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ, որով պայմանագրային զինծառայողների թվաքանակը փորձ է արվում ավելացնել:
«Մենք փորձում ենք ավելի շատ քանակով պայմանագրային զինծառայողներ ներգրավել՝ սահմանելով տարիքը մինչև 40 տարեկան՝ գործող 36-ի փոխարեն:

Հիմա դա քննարկման փուլում է, դա կապված է մի շարք հանգամանքների հետ, ես ձեռնպահ կմնամ ժամկետներ նշելուց, միայն մեկ նախապայման կա՝ նախարարի միտումն է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարային կազմի պարտադիր զինծառայողները, և սա առաջին քայլն է այդ քննարկումների համատեքստում»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարի խոսքով՝ փորձելու են գտնել հնարավորություն, որպեսզի առողջները ծառայեն ավելի կարճ ժամանակ՝ իրականացնելով մարտական խնդիրներ, իսկ այն անձնակազմը, որը սահմանափակումներ ունի, սակայն պիտանի է զինվորական ծառայության համար, կատարի այլ գործառույթներ մի քիչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները:

«Հնարավոր է՝ որոշ սահմանափակումներ ունեցողների համար զինծառայության ժամկետը լինի ավելի քան 24 ամիսը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնական վարժարանի հետագա ճակատագրին (որոշ հրապարակումների համաձայն` վարժարանի տարածքում, հնարավոր է, ներդրումային ծրագիր իրականացվի, և վարժարանի սաները այդտեղից տեղափոխվեն), Բալայանն արձագանքեց. «Մինչև ավելի լավ պայմաններ չստեղծենք, վարժարանը չի տեղափոխվելու այդտեղից»:

hetq.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.