Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կնպաստի խաղաղության

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանել են Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը:
«Ողջունում ենք ս. թ. մարտի 19-ին Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը։

Խորհրդարանական դիվանագիտությունը Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման կարևոր ձևաչափերից մեկն է։
Կանադացի խորհրդարանականների այս քայլը ևս մեկ անգամ վկայում է Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ մեկուսացման քաղաքականության անթույլատրելիության ու անընդունելիության մասին։

Համոզված ենք, որ Բարեկամության խմբի ձևավորումը կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի համընդհանուր արժեքների խթանման միջոցով։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՅԴ Հայ Դատի Կանադայի  hանձնախմբին` բարեկամության խմբի ձևավորման գործում աջակցություն ցուցաբերելու համար»,-ասված է մեկնաբանության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.